Լոռու մարզում բախվել են 60-ամյա վարորդի «Նիվան» ու ոստիկանության «УАЗ»-ը. Shamshyan.com

Ճանապարհային ոստիկանության 2-րս սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 21-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը:

Այդ օրը՝ ժամը 15:10-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչ, 60-ամյա Սեյրան Ասուլյանի վարած ՎԱԶ 2121 մակնիշի 34 MM 369 համարանիշի և Լոռու մարզի Դարպաս գյուղի բնակիչ, 38-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած 027 II 10 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնականտեղեկությունների, բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «УАЗ»-ը հաշվառված է ոստիկանության Լոռու մարզային վարչության հաշվեկշռում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031