
Հնդկական կոտլետներ՝ ոսպով և բրնձով

Բաղադրիչներ
1. Ոսպ – 1 բաժակ
2. Բրինձ – 1 բաժակ
3. Կանաչիներ – 1 փունջ
4. Համեմունքներ՝ ըստ ճաշակի
5. Աղ՝ ըստ ճաշակի
6. Պաքսիմատ – 1 բաժակ
Պատրաստման եղանակը
1. Ոսպը լվանալ, վրան եռացրած ջուր լցնել և 20 րոպե թողնել, որ ուռչի:
2. Բրինձը եփել՝ մինչև պատրաստ լինելը:
3. Ոսպը հարել բլենդերով:
4. Ոսպը, բրինձը, կանաչիները, աղը և համեմունքները խառնել:
5. Ձեռքերով կոտլետներ ձևավորել, պատել պաքսիմատով և տապակել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը