Բաժիններ՝

Բռնցքամարտիկներն անընդունելի են համարում հավաքականի կազմի ընտրությանը ՀԱՕԿ-ի միջամտելը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամները անընդունելի են համարում ՀԱՕԿ-ի` հավաքականի կազմի ընտրությանը միջամտելը:

«Այն, ինչ հիմա կատարվում է ֆեդերացիայի և ՀԱՕԿ-ի միջև, տանում է միայն մարզաձևի անկմանը: Հիմա, երբ մարզիկները պետք հանգիստ շրջան ապրեն և կենտրոնանան միայն առաջիկա մրցաշարի վրա, փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն Անուշ Գրիգորյանը:

Վերջինիս խոսքով` ՀԱՕԿ-ը խոչընդոտում է մարզիկներին, որ չմասնակցեն Եվրոպական խաղերին՝ «նրանց փոխարեն իրենց նախընտրելի մարզիկներին ուղարկելու համար»: «Եթե մեզ չեն ֆինանսավորվում, նշանակում է՝ չենք էլ մասնակցելու խաղերին»,-շեշտել է նա:

Օրեր առաջ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնել էր, որ ՀԱՕԿ-ը և սպորտի նախարարությունը հանդիպում է ունեցել մարզիչների հետ` նրանց պարտադրելով Եվրոպական խաղերի համար թիմում ընդգրկել այլ մարզիկների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս