
«Ծրագիրը վատը չէ, կատարողներն են վատը». Հրաչ Բերբերյանը՝ Գյուղատնտեսության նախարարությանն ուղղվող 377,26 մլն դրամի մասին

Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց կառավարության պահուստային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը 2019 թ. հատկացնել 377,26 մլն դրամ:
Գումարը հատկացվում է «ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման», «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» և «ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության» ծրագրերի իրականացման նպատակով:
«Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում թեմային անդրադառնալով՝ նկատեց.
«Ծրագիրը վատը չէ, կատարողներն են վատը: Եթե պետությունը վարկեր է սուբսիդավորում՝ լավ է, բայց թե այդ ծրագիրը ո՞նց կկատարվի, որքանո՞վ մատչելի կլինի գյուղացիների համար… Ու ինչի՞ բանկերի միջոցով։ Մեխանիզմները հստակ չեն»։
Զարուհի Դիլանյան