Պապարացիները Մարգո Ռոբիին լուսանկարել են լողափին
Ավստրալացի դերասանուհի Մարգո Ռոբին ժամանել է Կանն՝ ներկա լինելու կինոփառատոնին, իսկ ընդմիջմանը որոշել է կարճատեւ հանգիստ վայելել։ Պապարացիները «Ինքնասպանների ջոկատի» 28-ամյա աստղին լուսանկարել են Իդեն-Ռոք լողափին:
Հանգստի համար աղջիկն ընտրել էր փակ ճերմակ գույնի լողազգեստ, բայց նույնիսկ դա չի թաքցրել դերասանուհու բարեկազմ մարմինը: Զուր չէ, որ հենց նրան է բաժին ընկել ֆիգուրիստուհու դերը «Տոնյան՝ բոլորի դեմ» ֆիլմում:
Արտիստուհին այստեղ էլ է ցուցադրել, որ հիանալի կազմվածք ունի՝ բարձունքից նրբագեղորեն սուզվելով ջրում: Նա չի խնայել իր մազերը եւ դրանք չի հավաքել կամ թաքցրել գլխարկի տակ, ինչի շնորհիվ կադրերն ավելի էֆեկտիվ են դարձել:
Դերասանուհին Կանն էր ժամանել Կվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ժապավենի պրեմիերային: Ռոբին այս ֆիլմում մարմնավորել է ամերիկացի դերասանուհի եւ մոդել Շերոն Թեյթին, որին դաժանաբար սպանել են, երբ նա հղի էր: Ֆիլմում նրա խաղընկերներն են դարձել Լեոնարդո դի Կապրիոն եւ Բրեդ Փիթը, հաղորդել է Life-ը: