Ավտոմոբիլիստը հայտնվել է ավազամրրիկի կենտրոնում և անհավատալի տեսանյութ նկարահանել ավտոմեքենայի միջից
Ավազամրրիկները հազվադեպ երեւույթ չեն Ավստրալիայի համար, բայց Միլդյուրա քաղաքի բնակիչները վերջին անգամ նման ուժի բնական կատակլիզմ են տեսել կես դար առաջ։
Ցերեկը գիշեր է դարձել հաշված վայրկյաններում, եւ տղամարդը բառացիորեն ապոկալիպտիկ ֆիլմի հերոս է դարձել:
Այդ գրավիչ տեսագրությունը նկարահանվել է Ավստրալիայում: Կադրերում երեւում է, թե ինչպես է ավտոմոբիլիստն ընթանում դեպի ավազե վիթխարի պատը: Նա հազիվ մոտենում է դրան, երբ ցերեկը բառացիորեն գիշերի է փոխվում:
Տղամարդը որքան հեռու է գնում, իրադությունն այնքան ավելի է վատանում առջեւում, եւ տեսանելիությունը գրեթե լիովին կորչում է: Ինչ-որ պահի ավտոմոբիլիստը կարճատեւ դադար է առնում ճամփեզրին եւ ավելի ուշ շարունակում ընթացքը: