Չելսիի ծաղկահանդեսը փառատոներով է ուեղեկցվում ամբողջ Լոնդոնում
Լոնդոնում աշխարհահռչակ «Չելսիի ծաղկահանդեսին» զուգահեռ տեղի են ունենում մի քանի այլընտրական «ծաղկային» փառատոներ:
«Չելսին ծաղիկների մեջ» մրցույթին, որն անցկացվում է Լոնդոնի հեղինակավոր շրջանում, մասնակցում են խանութներ, ռեստորաններ եւ հյուրանոցներ, փոքր գործարարության ձեռնարկություններ, որոնք գտնվում են հռչակավոր Քինգս-ռոուդում եւ դրա շրջակայքում:
Այս տարի փառատոնի թեման է «Ջրի տակ», այնպես որ Չելսին բառացիորեն «հեղեղված է» ծաղկակերտ խեցիներով, ձկներով, ձիաձկներով, ծովաստղերով: Տեղ է գտնվել նույնիսկ վիթխարի ութոտնուկների համար, իսկ տեղի ատամնաբուժարանի մոտ հաճախորդներին «դիմավորում է» ուրախ մեծատամ դելֆինը:
Մրցույթի արդյունքներով կորոշվեն հաղթողները: «Չելսին ծաղիկների մեջ» ծաղկահանդեսը կտեւի մինչեւ մայիսի 25-ը ներառյալ: Մայիսի 21-ին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հյուրեր է ընդունել ավանդական թեյախմության Բուքինգհեմի պալատի պարտեզում: Նրան ընկերակցել են բազմաթիվ հարազատները, այդ թվում թոռը՝ արքայազն Ուիլյամը՝ տիկնոջ՝ Քեյթի հետ, որը նախօրյակին թագուհուն ցույց է տվել իր կողմից Ծաղկահանդեսի համար ստեղծված պարտեզը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: