Բաժիններ՝

Apple-ը ներկայացրել է նորացված MacBook Pro-ն՝ ութմիջուկանի պրոցեսորով

Apple կորպորացիան ներկայացրել է իր MacBook Pro նոութբուքի նորացված մոդելը, որն առաջին անգամ հանդերձվել է ութմիջուկանի պրոցեսորով: Այդ մասին ընկերությունը մայիսի 21-ին հայտնել է իր պաշտոնական տեղեկատվական կայքում:

Հրապարակված տվյալների համաձայն, նորացված MacBook Pro-ները սարքավորելու են ութերորդ եւ իններորդ սերնդի Intel պրոցեսորներով, ինչը դրանք ավելի արագագործ կդարձնի բոլոր նախորդներից:

Առաջվա պես նութբուքը կներկայացվի երկու չափով՝ 13 եւ 15 դյույմով, եւ գունային երկու վարիացիայով՝ արծաթագույն եւ մոխրագույն:

MacBook Pro-ի մեծ տարբերակը հասանելի կլինի վեց- եւ ութմիջուկանի պրոցեսորներով: 13-դյույմանոց տարբերակը կմատակարարվի նորացված չորսմիջուկանի պրոցեսորով: Ինչպես եւ նախորդ սերնդի համակարգիչները, դրանք հանդերձված կլինեն Touch Bar սենսորային բազմաֆունկցիոնալ պանելով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս