
Ձուկը՝ վրացական ձևով

Բաղադրիչներ
1. Ձուկ – 1 հատ
2. Կիտրոն – 1 հատ
3. Թարմ անանուխ – 25 գ
4. Համեմ – 25 գ
5. Սոխ – 2 գլուխ
6. Սխտոր – 10 ատամիկ
7. Գազար – 3 կտոր
8. Ձիթապտղի ձեթ՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Ձուկը մաքրել, լվանալ: Սոխը բարակ շերտատել, սխտորը քերել, գազարը խորանարդաձև կտրատել: Անանուխի և համեմի տերևներն առանձնացնել ցողունից:
2. Փայլաթիթեղը յուղապատել: Վրան լցնել պատրաստած բաղադրիչների 1/3-ը: Բանջարեղենի վրա դնել աղով և պղպեղով համեմված ձուկը:
3. Կանաչիների և բանջարեղենի մյուս 1/3 մասը լցնել ձկան փորի մեջ: Ձկան վրա կտրվածքներ անել և բացվածքների մեջ կիտրոնի շերտեր դնել: Ձկան վրա ձիթապտղի յուղ ցողել և բանջարեղենային զանգվածի մնացած մասը լցնել վրան:
4. Ձուկն ամբողջությամբ փաթաթել փայլաթիթեղով և 40 րոպե եփել 200 աստիճան տաքացրած ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը