Բաժիններ՝

Բրիտանացիներն աշխարհում մյուսներից ավելի հաճախակի են հարբում. հետազոտություն

Մեծ Բրիտանիայի բնակիչներն ավելի հաճախակի են հարբում, քան որեւիցե այլ երկրի բնակիչները: Այդ մասին վկայում են Global Drug Survey-ի հարցախույզի արդյունքները: Հետազոտողների տվյալներով՝ տարվա ընթացքում բրիտնացիները հարբում են միջին հաշվով 51,1 անգամ (շաբաթական գրեթե մեկ անգամ): Փոքր-ինչ ավելի պակաս են կոնծաբանությամբ զբաղվում ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Դանիայում եւ Հնդկաստանում: Հացախույզը ցույց է տվել, որ այդ երկրների բնակիչները տարեկան հարբում են միջին հաշվով 41-ից մինչեւ 50,3 անգամ:

Համեմատաբար հազվադեպ են հարբում Չիլիում: Ինչպես ցույց է տվել հարցախույզը, հարավամերիկյան հանրապետության բնակիչները դա անում են տարեկան 16,4 անգամ, ինչը ամենացածր ցուցանիշն է վարկանիշի մասնակից երկրներում: Չիլիացիներից փոքր-ինչ ավելի հաճախակի են հարբում Պորտուգալիայի, Գերմանիայի, Կոլումբիայի, Արգենտինայի եւ Հունգարիայի բնակիչները (տարեկան 20,2-ից մինչեւ 24,9 անգամ):

Հետազոտության արդյունքների համաձայն՝ աշխարհում մարդիկ միջին հաշվով հարբում են տարեկան 33 անգամ: Ըստ որում ամենից շատ ոգելից խմիչքներով կոկորդը թռչել են ցանկանում Գերմանիայի բնակիչները (27,7 տոկոս): Ուշագրավ է, որ, հետազոտողների տվյալներով, ամենից հաճախ ալկոհոլ գործածել ցանկանում են 25-ից բարձր տարիքի կանայք: Վարկանիշը կազմելիս հետազոտողները հաշվի են առել 30 երկրներից հարցման մասնակիցների տվյալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս