Huawei-ում մեկնաբանել են Google-ի հետ կապված իրավիճակը
Չինաստանի Huawei ընկերությունում մեկնաբանել են ԱՄՆ-ի Google կորպորացիայի՝ համագործակցությունը դադարեցնելու որոշումը: Ընկերության հայտարարության տեքստը մեջբերել է The Verge հրատարակությունը:
Նշված է, որ Huawei եւ Honor սմարթֆոնների եւ պլանշետների տերերը կշարունակեն ստանալ անվտանգության նորացումներ եւ սպասարկման ծառայություններ: Դա վերաբերում է այդ թվում այն գաջեթներին, որոնք մինչ այժմ վաճառքում են գտնվում ամբողջ աշխարհում: «Huawei ընկերությունն էական ավանդ է ներդրել ամբողջ աշխարհում Android-ի զարգացման եւ աճի բնագավառում: Լինելով Android-ի հանգուցային գլոբալ գործընկերներից մեկը՝ մենք սերտորեն աշխատել ենք նրանց բաց ելման կոդով պլատֆորմով, որպեսզի էկոհամակարգ ստեղծենք ինչպես օգտատերերի, այնպես էլ ճյուղի օգտին»,- ասված է տեքստում:
Huawei-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ ընկերությունը կշարունակի աշխատել ի բարօրություն օգտատերերի ամբողջ աշխարհում: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Google-ը դադարեցնում է գործարար-համագործակցությունը Huawei ընկերության հետ՝ ԱՄՆ-ի կառավարության սեւ ցուցակում դրա ներառվելու պատճառով:
Այսպես, Huawei-ի համար սահմանափակված կլինի Միացյալ Նահագների կորպորացիայի տեխնոլոգիաները եւ ծրագրային ապահովումն ստանալու հնարավորությունը: Չինաստանի ընկերության սմարթֆոնների տերերը չեն կարողանա ստանալ Android գործառական համակարգի նորացումները եւ կզրկվեն այնպիսի հավելվածներ մուտքից, ինչպիսիք են Google Play-ը եւ Gmail-ը: Ավելի ուշ Google-ի ներկայացուցիչները հայտնել են, որ Google Play и Google Play Protect-ը կշարունակեն գործել այն օգտատերերի մոտ, որոնք արդեն Huawei-ի արտադրանք են ձեռք բերել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: