Ջասթին Բիբերը վնաս է հասցրել Իսլանդիայի բնապահպանությանը
Կանադացի փոփ-երգիչ Ջասթին Բիբերի ,I՚ll Show Youե տեսահոլովակը հանգեցրել է Իսլանդիայի Ֆյադրարգլյուֆուր կանյոնի փակմանը, որտեղ անցկացվել են նկարահանումները: Այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
Երաժշտական տեսահոլովակի թողարկումից հետո կատարողի հազարավոր երկրպագուներ ուղեւորվել են կանյոն՝ զանց առնելով արգելավայրեր այցելության մի շարք կառավարական արգելքներ: Այցելուներն անցել են տեղադրված փակոցների վրայով՝ անտեսելով սահմանափակիչ նշանները, ինչպես նաեւ փորձել են թաքնվել ազգային բնայգու տեսուչներից:
Դրա հետեւանքով բնության պահպանության գերատեսչությունների ներկայացուցիչներն ստիպված են եղել լիովին փակել կանյոնը: Տեղի իշխանությունները հայտարարել են, որ Բիբերին չեն մեղադրում ստեղծված իրավիճակի համար, սակայն հանրաճանչ մարդկանց խնդրում են մտածել իրենց գործողությունների հետեւանքների մասին, որոնք կարող են վնաս հասցնել շրջակա միջավայրին:
Վերջին ութ տարում Իսլանդիայում զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 1,5 միլիոնով. 2011 թվականին ժամանել է 600 հազար, 2018-ին՝ 2,3 միլիոն մարդ: Հանրաճանաչ կատարողի տեսահոլովակը նկարահանվել է 2015 թվականին եւ չորս տարում հավաքել է ավելի քան 440 միլիոն դիտում: