
Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետի կոչ-հայտարարությունը

Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը չի ցանկանում մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դատարանների մուտքերը փակելու և դատախան իշխանության բարեփոխումների տեսլականի մասով:
Նկատենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից և գործող իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սատարող Ջհանգիրյանը, ով այս օրերին հեռուստաեթերներով պարբերաբար հարցազրույցներ է տալիս Մարտի 1-ի և Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերի մեկնաբանությամբ, ակնհայտորեն չի սատարում վարչապետի հայտարարությունը, որն ըստ իրավաբանների՝ հակասահմանադրական քայլ է:
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել, և վերջ»,- 168.am-ի հետ զրույցում կտրուկ հայտարարեց Գագիկ Ջհանգիրյանը:
Սյուզի Բադոյան