ԱՄՆ-ում 1 գավաթ ամենաթանկ սուրճն արժե 75 դոլար
ԱՄՆ-ում ամենաթանկ սուրճը վաճառվում է Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Հատուկ տեսակի մեկ գավաթ ըմպելիքը կարժենա 75 դոլար։
Ինչպես մայիսի 13-ին պարզաբանել է CNN հեռուստաընկերությունը, սուրճի այս տեսակը կոչվում է Elida Geisha Natural. Klatch Coffee ընկերությունը դրա հատիկները ձեռք է բերել Պանամայի աճուրդում ռեկորդային բարձր՝ մեկ ֆունտի (0,45 կիլոգրամ) դիմաց 803 դոլար գնով: Բովելուց հետո Elida Geisha Natural-ի արժեքն աճել է մինչեւ 1,2 հազար դոլար:
Ընդ որում՝ Klatch Coffee-ն աճուրդում այս սուրճից գնել է ընդամենը մոտավորապես հինգ կիլոգրամ: Ընդհանուր առմամբ աճուրդում, որն անցկացվել է անցյալ տարի, դրվել են միայն 45 կիլոգրամ էքսկլյուզիվ հատիկների:
«Այս սուրճն այնքան գերբովված չէ, ինչպես մյուս վայրերում: Մեզ մոտ այն բովում են ինչպես հին ու բարի ժամանակներում»,-հայտարարել Է Klatch Coffee-ի հիմնադիրներից մեկը՝ Բո Տիարան: Նա այն կարծիքին է, որ այլեւս ոչ ոք ԱՄՆ-ում այս տեսակի սուրճ չունի: Այս ֆիրմայում սուրճ պատրաստողները պարտավոր են աշխատել առնվազն 406 ժամ, որպեսզի նրանց թույլ տրվի սպասարկել հաճախորդներին: