Բաժիններ՝

Բելգիական Chant d՚Eole փրփրուն գինին աշխարհում լավագույնն է ճանաչվել Բրյուսելի մրցույթում

Chant d՚Eole մակնիշի փրփրուն գինին, որն արտադրվում է Բելգիայի Էնոյի նահանգում, աշխարհում լավագույնն է ճանաչվել Բրյուսելի հեղինակավոր գինեգործության միջազգային մրցույթում: Այդ մասին հայտնել է RTBF հեռուստառադիոընկերությունը:

Մրցույթի, որն անցկացվել է 26-րդ անգամ, ժյուրիի զարմանքն այնքան մեծ է եղել, որ դրա անդամները որոշել են բելգիական փրփրուն գինու կրկնական համտեսում անցկացնել: Մրցույթի տնօրեն Թոմ Կոստենոբլի խոսքով՝ «Միջազգային հայտնագործություն» անվանակարգում Chant d՚Eole-ի արտադրողներին հաղթանակի շնորհումը «հեղափոխություն է, բայց փրփրուն գինու շուկայում պատերազմ չի կանխատեսվում»:

«Արտադրությունը չի կարող մրցակցություն կազմել ֆրանսիական ինդուստրիայի համար: Շամպայնն առաջատարն է մնում փրփրուն գինու համաշխարհային շուկայում: Բելգիայի փոքրիկ Վալոնիան կամ փոքրիկ Բելգիան չեն կարող վնասել ֆրանսիական գերիշխանությանը»,- ասել է Կոստենոբլը:

Chant d՚Eole-ի գինեգործական արտադրությունը, որի խաղողի այգիների տարածքը 15 հեկտար է, ստեծվել է 2011 թվականին: Այսօր այնտեղ տարեկան 80 հազար շիշ փրփրուն գինի են տարալցնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս