«Գրիզմանից հետո էլ «Ատլետիկոն» կապրի». Սիմեոնե
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է իրավիճակը՝ կապված Գիրզմանի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության հետ:
Դիեգո Սիմեոնեն վստահեցրել է, որ դեմ չէ Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխվելուն, և չի վախենում «Ատլետիկոյի» ապագայի համար:
«Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Գրիզմանին, ինչ նա արել է մեզ համար՝ հանդես գալով «Ատլետիկոյի» կազմում: Նա ամբողջովին տրվել է թիմին, և ես չեմ կարող նրան կշտամբել ոչ մի բանում՝ ո՛չ որպես ֆուտբոլիստի, ո՛չ որպես մարդու:
Մենք գիտենք, որ մեզանից հեռանալու են Խուանֆրանը, Ֆիլիպե Լուիսը, Դիեգո Գոդինը, հնարավոր է՝ Գրիզմանը, Լուկաս Էրնանդեսը, Ռոդրիգոն, Յան Օբլակը: Բայց ոչ ոք չի պատրաստվում խուճապի մատնվել: Ինչ-որ ժամանակ բոլորն անհանգստանում էին, թե ինչ կլինի «Ատլետիկոյի» հետ, երբ հեռանում էին Դիեգո Ֆորլանը, Ֆերնանդո Տորեսը, Սերխիո Ագուերոն, Դիեգո Կոստան, սակայն նրան փոխարինեցին ուրիշները, իսկ «Ատլետիկոն» շարունակեց պայքարել ամենաբարձր տիտղոսների համար: Նույնը կլինի նաև այս անգամ»,- Սիմեոնեին է մեջբերում AS-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը