
«Կասկածում եմ, որ այս տարի Մեսսին արժանի է «Ոսկե գնդակի»». Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն գտնում է, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին արժանի չէ 6-րդ անգամ նվաճելու «Ոսկե գնդակը»:
«Կասկածում եմ, որ այս տարի Մեսսին արժանի է հաղթելու «Ոսկե գնդակը»: Նա ձախողվեց Չեմպիոնների լիգայում»,- հայտարարել է Մոուրինիոն:
ՉԼ-ի այս խաղաշրջանում «Բարսելոնան» հասավ մինչև կիսաեզրափակիչ, որտեղ երկու խաղերի արդյունքում պարտվեց «Լիվերպուլին» (3:4):
2018-19 ՉԼ-ում Մեսսին անցկացրած 10 խաղերում դարձել է 12 գոլի հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը