Բաժիններ՝

Sony-ն և Microsoft-ը պլանավորում են համատեղ զարգացնել ամպային ծառայությունները

Sony կորպորացիան եւ Microsoft ընկերությունը պլանավորում են համատեղ աշխատել ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ Microsoft Azure-ի ամպային հարթակի հիման վրա նոր ծառայությունների ստեղծման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ամերիկյան ընկերությունը:

Նշվում է, որ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որում ընդգծվում է երկու ընկերությունների պատրաստակամությունը՝ քննարկելու ամպային հարթակի հիման վրա նոր տեխնոլոգիաների ու ծառայությունների համատեղ մշակման հարցը, որոնք կկիրառվեին Sony-ի եւ Microsoft-ի խաղային ու սթրիմինգային ծառայություններում:

«Մեր գործընկերությունը հնարավորություն կտա Sony-ին, օգտվելով Azure-ի եւи Azure AI-ի հզորություններից, նոր խաղային ու ժամանցային փորձ տրամադրել իր սպասարկյալներին»,-ընդգծվում է Microsoft-ի հայտարարության մեջ:

Գրեթե 20 տարվա ընթացքում Sony-ն и Microsoft-ը մրցակիցներ էին տեսախաղերի շուկայում, որտեղ նրանց Playstation եւ Xbox խաղային կցուրդները պայքարում էին ինդուստրիայում գերիշխելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս