 
                        Ստեղծվել է աշխարհում առաջին ճկվող համակարգիչը
 
                                    Lenovo ընկերությունը ներկայացրել է ճկվող էկրանով նոութբուք: Ընկերությունում նշում են, որ դա դեռեւս նախատպին է, եւ որ լիարժեք ռելիզը կկայանա 2020 թվականին: Այդ մասին, գրել է The Verge-ը:
Սարքն ունի 13,3-դյույմանոց ծալովի էկրան՝ 2K լուծաչափով եւ կողմերի 4:3 հարաբերակցությամբ: Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նոութբուքի քաշը չի գերազանցում մեկ կիլոգրամը, սակայն ավելի ստույգ տվյալներ իմանալ չի հաջողվել:
Նաեւ ընկերությունը չի հրապարակել նոութբուքի տեխնիկական բնութագրերը: Միայն հայտնի է, որ սարքն աշխատում է լիարժեք Windows 10-ի կառավարմամբ եւ ունի Intel-ի պրոցեսոր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        