
Դիլիջանում վրաերթի են ենթարկել 12-ամյա երեխայի ու դիմել փախուստի, վարորդը հայտնաբերվել է. Shamshyan.com

Մայիսի 11-ին վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան քաղաքի Կալինին փողոցում վրաերթի է ենթարկվել Դիլիջան քաղաքի բնակիչ, 12-ամյա Ելենա Ավետիսյանին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, երեխային թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի, իսկ երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տավուշ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբաջյանի գլխավորությամբ:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևան քաղաքի Դավիթշաեն վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արման Իսպիրյանը՝ իր վարած Toyota Camry մակնիշի 89 AR 888 համարանիշի ավտոմեքենայով: Դիլիջանի ոստիկանները հայտնաբերել են Ա. Իսպիրյանին և ավտոմեքենան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: