
Արարատի մարզում 54-ամյա վարորդը Honda-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է. Shamshyan.com

Մայիսի 11-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 54-ամյա Սամվել Ամիրյանը իր վարած Honda մակնիշի 04 QD 055 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 30 կմ հատվածում վրաերթի է ենթարկել մոտ 50-55 տարեկան տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա մեքենան վարել է սթափ վիճակում: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: