Բաժիններ՝

Ինչպե՞ս են տղամարդիկ առանց բառերի արտահայտում իրենց սերը՝ կախված իրենց կենդանակերպի նշանից

Խոյ (21 մարտի-19 ապրիլի)

Տղամարդ Խոյն իր սերը կարտահայտի՝ ձեզ պաշտպանելով։ Նա ձեր նկատմամբ որևէ իրավունք չի բանեցնում, բայց դրա հետ միասին՝ զգում է, որ պատասխանատվություն է կրում ձեզ համար։ Ձեր տղամարդը չի ուզում, որ ձեզ հետ ինչ-որ վատ բան պատահի, և դրա համար էլ աշխատում է ձեզ պաշտպանել։ Նա պատրաստ է անել ամեն ինչ, ինչն իր ուժերի սահմաններում է, ձեզ վտանգներից զերծ պահելու համար։

Ցուլ (20 ապրիլի-21 մայիսի)

Որքան շատ է Տղամարդ Ցուլը բացվում ինչ-որ նոր բանի հանդեպ, այնքան շատ է նա ձեզ սիրում։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Բանն այն է, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը չի ընդունում շրջապատողների հայացքները, եթե դրանք տարբերվում են իր սեփական հայացքներից։ Բայց քանի որ նա ձեզ սիրում է, ապա չի ցանկանա, որ ձեզ մոտ տպավորություն ստեղծվի, ասես նա անտեսում է ձեր կարծիքը։

Կարդացեք նաև

Երկվորյակներ (22 մայիսի-21 հունիսի)

Տղամարդ Երկվորյակը մութ էակ է։ Երբեք չես իմանա, թե նրանից ինչ սպասես։ նա իրեն այնպես է պահում, ինչպես ուզում է, և նրա արարքները հաճախ անկանխատեսելի են լինում։ Իր սերը նա արտահայտում է նրանով, որ միշտ խորհրդակցում է ձեզ հետ՝ նախքան ինչ-որ որոշում կայացնելը կամ որևէ բան պլանավորելը։ Որքան հաճախ եք դուք զգում, որ հանդիսանում եք նրա կյանքի մի մասը, այնքան ուժգին է նա ձեզ սիրում։

Խեցգետին (22 հունիսի-22 հուլիսի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչն անհավանականորեն սիրող ու հոգատար տղամարդ է, ով լավ է վերաբերվում իրեն շրջապատող բոլոր մարդկանց։ Եթե ձեր տղամարդ Խեցգետինը բացվել է ձեր առջև ու պատմել իր անձնական պահանջմունքների մասին, նշանակում է՝ նա ձեզ սիրում է։ Բացի դրանից, նա նաև հույս ունի, որ դուք ի պատասխան՝ հոգ կտանեք իր մասին։

Առյուծ (23 հուլիսի-22 օգոստոսի)

Դուք կարող եք հասկանալ, որ ձեր Առյուծ տղամարդը սիրում է ձեզ, եթե նա սկսի իսկապես հետաքրքրվել ձեր կյանքով։ Հիմնականում Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կենտրոնացած են միայն իրենց վրա, և, եթե ձեր տղամարդը սկսի ձեր հանդեպ լուրջ հետաքրքրություն ցուցաբերել, նշանակում է՝ նա իսկապես սիրահարված է ձեզ։

Կույս (23 օգոստոսի-22 սեպտեմբերի)

Տղամարդ Կույսը շատերին է վանում իրենից իր չափազանց բարձր չափորոշիչների պատճառով։ Նրա պահանջների պատճառով գործնականորեն հնարավոր չի լինում նրա կողքին գտնվել։ Այնուամենայնիվ, եթե ձեր Կույս տղամարդը ձեզ ստիպում է սիրելի զգալ՝ չնայած ձեր բոլոր թերություններին ու անկատարությանը, ուրեմն նա իսկապես ձեզ սիրում է։ Նա ձեր հանդեպ զգացմունքներ ունի, եթե չի մեղադրում ու չի քննադատում ձեզ։

Կշեռք (23 սեպտեմբերի-22 հոկտեմբերի)

Ուզո՞ւմ եք հասկանալ՝ սիրո՞ւմ է ձեզ արդյոք ձեր զուգընկեր Կշեռքը։ Կարող եք վստահ լինել նրա զգացմունքների մեջ, եթե նա ձեր կողմից է լինում անգամ այն ժամանակ, երբ դուք սխալ եք։ Նա միշտ կպաշտպանի ու կաջակցի ձեզ՝ անկախ իրավիճակից։ Դուք հասկանում եք, որ միշտ կարող եք հույս դնել այնպիսի տղամարդու վրա, ինչպիսին նա է։

Կարիճ (23 հոկտեմբերի-22 նոյեմբերի)

Տղամարդ Կարիճներն ինքնին շատ թաքնված ու փակ անձնավորություններ են։ Նրանք հազվադեպ են իրենց կյանք այլ մարդկանց թողնում։ Եթե դուք հանդիպում եք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, ու նա սկսում է ձեզ հետ կիսվել իր կյանքի առավել անձնական կողմերով, նշանակում է՝ նա սիրում է ձեզ։ Նա իսկապես վստահում է ձեզ, եթե ձեզ հետ անկեղծանում է այնպես, ինչպես երբեք ոչ ոքի հետ։

Աղեղնավոր (23 նոյեմբերի-21 դեկտեմբերի)

Երբ Աղեղնավոր տղամարդը սիրահարված է, նրան չեն վախեցնում լուրջ հարաբերությունների պարտավորությունները։ Եթե դուք հանդիպում եք Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, ձեզ համար բարդ չի լինի գլխի ընկնել նրա զգացմունքների մասին, եթե նա ամուսնանալու պատրաստակամություն հայտնի։

Այծեղջյուր (22 դեկտեմբերի-20 հունվարի)

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն պատկանում այն մարդկանց թվին, ովքեր պատրաստ չեն որևէ բան զոհաբերել։ Տղամարդ Այծեղջյուրը պատրաստ է դա անելի իր նպատակներին հասնելու համար։ Իսկ եթե նա սկսում է իր ժամանակն ու ուժերը զոհաբերել ձեզ, դուք կարող եք վստահ լինել այն բանում, որ նա ձեզ իսկապես սիրում է։

Ջրհոս (21 հունվարի-18 փետրվարի)

Ձեզ հավանաբար արդեն հայտնի է, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միայնակներ են։ Տղամարդ Ջրհոսին դուր է գալիս ժամանակ անցկացնել ինքն իր հետ միայնակ, քանի որ նրան թվում է, որ այդպես նրան ոչինչ չի շեղի, և ինքը կարող է առավել արդյունավետ լինել։ Կարող եք չկասկածել նրա զգացմունքների մեջ, եթե նա ձեզ հետ շատ ժամանակ է անցկացնում։ Ձեր կողքին լինելը նրան ավելի շատ է դուր գալիս, քան միայնակ լինելը։

Ձկներ (19 փետրվարի-20 մարտի)

Տղամարդ Ձուկը ձեզ սիրում է, եթե աշխատում է հանուն ձեզ աճել ու զարգանալ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինքնին այնքան էլ հասուն անձնավորություններ չեն։ Նրանց երեխայական լավատեսությունը նրանց խանգարում է սթափ նայել շրջապատող աշխարհին։ Այնուամենայնիվ, ձեր կողքին ձեր զուգընկեր Ձուկը փոխվում է, ու նրա աչքերը բացվում են իրականության դեմ։ Այժմ նա գիտի, թե ինչ պետք է անի ձեզ բաց չթողնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս