Ավելի քան 100 տարի առաջ կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավում կարող են լինել Այվազովսկու կտավներից հատվածներ
«Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ ՀովհաննեսԱյվազովսկու վրձնին պատկանողներ:
Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով:
«Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: 64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը: