Ինչպիսի՞ կնոջ հետ ձեր տղամարդը կարող է ձեզ դավաճանել՝ կախված նրա Կենդանակերպի նշանից
Խոյ
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչը հավանաբար ձեզ կդավաճանի նիմֆոմանուհու հետ։ Մի մոռացեք, որ տղամարդ Խոյերն իսկական արկածախնդիրներ են։ Նրանց դուր է գալիս բազմազանությունն ու սպոնտանությունը, և նրանք տանել չեն կարողանում ամենօրյա ձանձրալի իրողությունները։
Հենց որ Խոյ տղամարդը հասկանա, որ ձեզ հետ անկողնում ամեն բան կանխատեսելի է, ապա կսկսի այլ տեղում փնտրել անկանխատեսելի որևէ նոր բան։ Նրան ավելորդ դրամա պետք չէ, և դրա համար էլ, եթե նա որոշի էլ դավաճանել, ապա դա կանի այնպիսի կնոջ հետ, ում միայն սեքսն է հետաքրքիր։
Ցուլ
Տղամարդ Ցուլին հարաբերություններում կայունություն է պետք։ Երբեք չես կարող իմանալ, թե նա ինչ կորոշի անել, երբ հարաբերությունները նրա համար դադարեն հուսալի լինելուց։ Հավանաբար նա ձեզ կդավաճանի այն կնոջ հետ, որի կողքին դուք ձեր տղամարդուն պատկերացնել անգամ չէիք կարող։
Երկվորյակ
Երկվորյակներն ուզում են փորձել յուրաքանչյուր նոր բան կյանքում գոնե մեկ անգամ։ Հենց այդ պատճառով էլ դուք չպետք է բացառեք այն բանի հավանականությունը, որ ձեր Երկվորյակ զուգընկերը ձեզ կդավաճանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն այնքան էլ ընտրողական մոտեցում չեն ցուցաբերում այս հարցին, դրա համար էլ իրենց զուգընկերուհուն կարող են դավաճանել ցանկացած աղջկա հետ։
Խեցգետին
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն պատկանում այն տղամարդկանց թվին, ովքեր սովորաբար դավաճանում են իրենց ընկերուհիներին։ Բանն այն է, որ նրանք իրենց այդ արարքի համար մեղքի մեծ զգացում կունենան, իսկ Խեցգետինները, ինչպես հայտնի է, վատ են հաղթահարում այդ փաստը։ Իսկ եթե, այնուամենայնիվ, ձեր տղամարդ Խեցգետինը որոշի գնալ դավաճանության, ապա դա կանի այն աղջկա հետ, ով հոգ կտանի նրա մասին ու սիրով կպարուրի։ Այլ կերպ ասած՝ կանի այն ամենը, ինչ ոչ ոք Խեցգետնի համար դեռ չի արել։
Առյուծ
Առյուծ տղամարդիկ միշտ ստանում են այն, ինչ ուզում են, դրա համար էլ, եթե նա ցանկանա դավաճանել, ապա հավանաբար նա ձեզ կդավաճանի այն աղջկա հետ, ում դուր է գալիս սեքսը։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար բարդ կլինի դիմադրել ֆիզիկական հաճույքին։
Կույս
Հավանականությունը, որ ձեր տղամարդ Կույսը կորոշի դավաճանել իր կեսին, չափազանց քիչ է։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տղամարդ էլ թուլություններ ունի, և նրանցից յուրաքանչյուրը կարող է տրվել գայթակղության։ Եթե ամեն դեպքում գործը հասնի դավաճանության, ապա ձեր տղամարդ Կույսը դա կանի այն կնոջ հետ, ով նրան կստիպի զգալ իր արժեքն ու նշանակությունը։
Կշեռք
Տղամարդ Կշեռքները հակված են դավաճանությունների։ Դրա համար էլ մի կորցրեք զգոնությունը։ Միգուցե ձեր տղամարդը ոչ կոնֆլիկտային ու հանգիստ է թվում, բայց մի մոռացեք այն մասին, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են հեշտությամբ տրվել իրենց մարմնի կանչին։ Կշեռք տղամարդը ձեզ կդավաճանի միայն այն կնոջ հետ, ով նույնքան հմայիչ կլինի, որքան ինքն է։
Կարիճ
Տղամարդ Կարիճները շատ սեքսուալ են, ինչը կարող է ձեր անհանգստության համար պատճառ հանդիսանալ, հատկապես, եթե ձեզ թվում է, որ դուք այնքան էլ լավը չեք անկողնում։ Այնուամենայնիվ, դուք չպետք է մտահոգվեք, քանի որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները միասերներ են, և սովորական հանգամանքներում իրենց կեսերին չեն դավաճանի։ Կարիճ տղամարդը կգերադասի նախ ավարտել ձեզ հետ հարաբերությունները, նախքան կսկսի հանդիպել ուրիշի հետ։
Աղեղնավոր
Տղամարդ Աղեղնավորները չեն սիրում պարտավորություններ։ Դրա համար էլ, եթե դուք նրա հետ հարաբերությունների մեջ եք գտնվում, չզարմանաք, եթե նա դավաճանի։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար դժվար է դիմադրել այն կնոջը, ով նրան տալիս է հաճելի գրգռման զգացողություն ու կիսում է նրա սերը ճանապարհորդությունների նկատմամբ։
Այծեղջյուր
Կենդանակերպի բոլոր նշաններից Այծեղջյուրներն ամենաքիչն են հակված դավաճանությունների։ Այնուամենայնիվ, մի մոռացեք այն մասին, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են վրիժառու և բավականին հիշաչար լինել։ Եթե ձեր զուգընկեր Այծեղջյուրը դավաճանի ձեզ, նա դա կանի ձեզ պատժելու համար։ Հավանաբար նա դա կանի այն աղջկա հետ, որը ձեզ հետ մտերիմ է, որ ավելի շատ խոցի ձեզ։
Ջրհոս
Ճիշտ այնպես, ինչպես Այծեղջյուրները, տղամարդ Ջրհոսը հավանաբար ձեզ կդավաճանի միայն այն դեպքում, եթե դուք նրան առաջինը դավաճանեք։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար դավաճանությունների համար ընտրում են տարօրինակ, էքսցենտրիկ ու բացառիկ աղջիկների, ովքեր առանձնանում են ամբոխից։
Ձկներ
Ձկները նույնպես պատկանում են դավաճանությունների չհակված տղամարդկանց թվին։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորաբար հավատարիմ են լինում այն աղջիկներին, ում հետ գտնվում են լուրջ հարաբերությունների մեջ։ Դրա հետ միասին՝ Տղամարդ Ձկներն ինքնավստահ չեն իրենց նկատմամբ ու կարող են կապվել այն աղջկան, ով իսկապես կգնահատի նրանց։ Նրանք մեծ հավանականությամբ սիրավեպ կունենան ստեղծագործող և կրեատիվ աղջկա հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը