Բաժիններ՝

Գործադիրը հարկային արտոնություններ տրամադրեց Դիլիջանի միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործում ներգրավված 3 կազմակերպության

ՀՀ կառավարությունը հարկային և մաքսային արտոնություններ տրամադրեց Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված 3 կազմակերպության: Հարցը կառավարության մայիսի 10-ի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Նախագիծը ներկայացվել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակում հարկային արտոնություններ նախատեսող օրենքի պահանջի համապատասխան: Ըստ այդ օրենքի նախատեսվում է, որ Դիլիջանում միջազգային դպրոցի կառուցման և շահագործման գործընթացում ներգրավված կազմակերպությունների կողմից ներկայացված գործարքների մասով կտրամադրվի հարկային և մաքսային արտոնություններ: Երեք կազմակերպության կողմից ներկայացված  հայտերի հիման վրա է նախագիծը մշակվել:

Ըստ այդմ, 64 գործարքի համար շուրջ 12 մլրդ դրամ ընդհանուր ծավալով նախատեսվում է կիրառել այն հարկային արտոնությունները, որոնք նշված օրենքով նախատեսված են»,- ասաց Ջանջուղազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031