Բաժիններ՝

Կառավարությունն արտոնություն կտա «Նյուպլաստ» ընկերությանը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում «Նյուպլաստ» ՓԲ ընկերությանը կազատի մաքսատուրքից՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար:

Ըստ որոշման նախագծի՝ ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։

«Նյուպլաստը» Չինաստանից, Թուրքիայից, Իսրայելից, Կիպրոսից, Իրանից, Վրաստանից, Իտալիայից, Իսպանիայից, Կորեայից, Կանադայից, Սաուդիան Արաբիայից և Թայվանից ներմուծում է ընդհանուր 4 մլրդ 209.6 մլն դրամի ապրանք:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031