Բաժիններ՝

Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է. Արայիկ Հարությունյան

Ինչպես համայն հայության, այնպես էլ ինձ համար մայիսյան Եռատոնը հատուկ կարևորություն ունի:

Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելուց հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:

Ըստ Ա. Հարությունյանի՝ մայիսը ոչ միայն հաղթանակի, այլև հաղթանակի նկատմամբ հավատի ներշնչման և պետականաշինության կայացման կարևորագույն ձեռքբերումներից մեկն է:

«Հայ ժողովուրդը միշտ էլ հաղթել, երբ միակամ է եղել. դա է հաղթանակներ կերտելու առաջին գրավականը: Ապրիլյան պատերազմն էլ կրկին ապացուցեց, որ հայ ժողովուրդը կարևոր պահերին միշտ էլ միասնական է՝ պատրաստ պաշտպանելու իր հող հայրենին և իր իրավունքները: Մեր հաղթանակների գրավականը մեր միասնությունն է»,-մասնավորապես ասել է Ա. Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031