
Արտոնություն «Գրին Ֆուդ» ընկերությանը

ՀՀ կառավարությունը վաղվա նիստում մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի «Գրին Ֆուդ» ՍՊ ընկերությանը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծելու համար:
2015թ. հիմնված ընկերությունը Արթիկի տարածաշրջանում միջազգային չափանիշերին համապատասխանող նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ 3 հեկտար ջերմոցային տնտեսություն է, որը զբաղվում է էկոլոգիապես մաքուր ելակի արտադրությամբ: Արտադրանքի մի մասն իրացվում է ներքին շուկայում, սակայն հիմնականում այն արտահանվում է:
Այժմ «Գրին Ֆուդը» մտադիր է ընդլայնել տնտեսությունը և Եվրամիությունից ներմուծվող ապրանքներն օգտագործելու է ջերմոցների կառուցման շինարարական աշխատանքների համար։ Ընդհանուր առմամբ ներմուծվելու է 1 մլրդ 880 մլն դրամի սարքավորում: