
Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ

ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մայիսյան փառապանծ եռատոնի՝ Հայրենական մեծ պատերազմի, Շուշիի ազատագրման և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձների առթիվ։
Անցնելով պատմության քառուղիներով՝ հայությունն Արցախում ու Մայր Հայաստանում կարողացավ իր անսասան կամքի, ոգու տոկունության և համազգային միասնության շնորհիվ ազատվել օտարի լծից և կյանքի կոչել համառ պայքարի միջոցով հաղթանակելու իր նպատակը։
Փառք տալով մեր բոլոր նահատակներին՝ մաղթում եմ մեզ բոլորիս խաղաղություն, նվիրական իղձերի իրականացում` ի շահ հայոց պետականության ամրապնդման և միասնական հայրենիքի հարատևման»։