
«Յունիբանկ»-ի մոտ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել

Մայիսի 8-ին, ժամը 22:23-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վաղարշյան փողոցում գտնվող Շիրվանզադեի դպրոցի և Յունիբանկ-ի մոտակայքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել, ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացի Ա.Մ.-ն գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ և ըստ ականատես քաղաքացիների արտահայտել է ինքնավնասման ցանկություն:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:
Ոստիկանության աշխատակիցները Ա.Մ.-ին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին: