Բաժիններ՝

«Կատարյալ խելահեղություն է լինելու». Էմիլյա Քլարքը պատմել է «Գահերի խաղի» վերջաբանի մասին

«Գահերի խաղը» սերիալում Դեյեներիս Թարգարիենի դերակատարուհի Էմիլյա Քլարքը պատմել է, թե ինչ կարելի է սպասել եզրափակիչ էպիզոդներից: Ինչպես դերասանուհին հայտարարել է Ջիմմի Քիմելի շոուի ժամանակ, վերջին եթերաշրջանի հինգերորդ սերիան պետք է որ երկրպագուներին ավելի շատ ապշեցնի, քան երրորդ սերիան։

Խոսելով այն մասին, թե երկրպագուներն ինչ կարող են սպասել սագայի վերջաբանից, դերասանուհին հայտարարել է, որ դա կատարյալ խելահեղություն է լինելու:

«Հինգերորդ սերիան պարզապես «աաաախ…» է»,-հայտարարել է Քլարքը:-Ես նկատի ունեմ չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ սերիաները: Գտեք ամենամեծ հեռուստացույցը, որը կկարողանաք»: «Գահերի խաղը» հեռուստասերիալը նկարահանվել է Ջորջ Մարտինի «Սառույցի եւ կրակի երգը» ֆենթեզի-շարքի հիման վրա:

Վիպաշարի եւ սերիալի գործողությունը տեղի է ունենում երկու մտացածին մայրցամաքներում, որտեղ մի շարք արիստոկրատական տոհմեր մրցակցում են Վեսթերոսի յոթ թագավորությունների նկատմամբ գերիշխանության համար այն դեպքում, երբ ողջ մարդկությանը ոչնչացում է սպառնում անդրշիրիմյան ուժերի արշավանքի պատճառով:

Սերիալի ստեղծողները, որն առավել մեծ ժողովրդականություն վայելողներից մեկն է դարձել պատմության մեջ, «Էմմի» 38 հեղինակավոր մրցանակ է ստացել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031