Բաժիններ՝

Թուրքիան անգլիացի տուրիստների նախընտրած երկրների հնգյակում է

Թուրքիան 2-րդ տեղում է հայտնվել ամռան ամիսներին անգլիացի զբոսաշրջիկների նախընտրած հանգստի ուղղությունների ցանկում։ Այս մասին են վկայում բրիտանական խոշորագույն ավիաընկերություններից մեկի՝ «Thomas Cook Airlines» հրապարակած տվյալները։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ 2019թ․ անգլիացի զբոսաշրջիկների կատարած ամրագրումների 48 տոկոսի դեպքում նախապատվությունը տրվել է ոչ եվրոպական երկրներին։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 38 տոկոս։

Նախորդ տարիների համեմատ կտրուկ աճել է թուրքական տուրեր նախընտրող անգլիացիների թիվը, որոնք կազմել են ընդհանուր ամրագրումների 25 տոկոսը։ Ընդ որում զբոսաշրջիկները հիմնականում ընտրում են Թուրքիայի ծովափնյա քաղաքները։

Անգլիացի տուրիստների նախընտրած հանգստի ուղղությունների լավագույն հնգյակում Թուրքիայից բացի տեղ են գտել նաև Իսպանիան, Հունաստանը, ԱՄՆ-ն ու Կիպրոսը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս