
ՍԴ դատավորի թեկնածու դառնալու հայտ է ներկայացրել 3 անձ. «Փաստինֆո»

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով այս պահի դրությամբ դիմել է 3 թեկնածու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանից. «Այս պահի դրությամբ դիմել են Հովհաննես Վարդգեսի Հովհաննիսյանը, Մարտին Անդրանիկի Մանուկյանը և Արմեն Գոգոլի Ներսիսյանը»,-ասաց նա:
Նշենք, որ դատավորի թափուր տեղի առաջադրման վերջնաժամկետը կլրանա վաղը` մայիսի 3-ին։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ ազգային ժողովը ապրիլի 16-ին կայացած նիստում 24 կողմ, 47 դեմ հարաբերակցությամբ չէր ընտրել ՀՀ նախագահի կողմից առաջադրված թեկնածու, իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանին։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: