Բաժիններ՝

Ասանժի գործով հաջորդ լսումները կկայանան մայիսի 30-ին

Wikileaks կազմակերպության հիմնադիր Ջուլիան Ասանժի արտահանձնման գործով հաջորդ լսումները կկայանան մայիսի 30-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է Վեսթմինսթերյան մագիստրատական դատարանի դահլիճից:

Նիստը նախագահող դատավոր Մայքլ Սնոուն նաեւ որոշել է, որ Ասանժի գործով ընդլայնված լսումները կկայանան հունիսի 12-ին:

Wikileaks-ի հիմնադիրն ինքը տեսակապով հայտարարել է, որ չի ցանկանում արտահանձնված լինել ԱՄՆ: Ավելի վաղ Ավստրալիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել Wikileaks-ի հիմնադրին՝ ավստրալացի Ջուլիան Ասանժին, որը մայիսի 1-ին բրիտանական դատարանի կողմից 50 շաբաթվա բանտային կալանքի է դատապարտվել 2012 թվականին գրավով ազատ արձակվելու պայմանները խախտելու համար:

«Ավստրալիայի կառավարությունը շարունակում է հյուպատոսական աջակցություն ցուցաբերել պարոն Ասանժին, որը ներառում է բանտում նրան այցելելը եւ շփումը ավստրալացի նրա մերձավորների հետ»,-ասել է Ավստրալիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031