
«Կլոպը ոչինչ չի հաղթել 3.5 տարում, բայց նրան դեռ վստահում են». Մոուրինիո

Հայտնի պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է պահանջների մասին, որոնք նոր ակումբ փնտրելիս կներկայացնի ղեկավարությանը: Որպես օրինակ՝ նա բերել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին և Պեպ Գվարդիոլային՝ «Մանչեսթեր Սիթիից»:
«Ես կցանկանայի գնալ ակումբ, որտեղ կկարողանայի անել այն, ինչ նրանք են անում: Տեսեք «Լիվերպուլի» մեկնարկային կազմը, ընդամենը մի քանի խաղացող կային Կլոպի տեղափոխվելուց առաջ:
Հիշեք այն դրվագը, երբ Խոսեպը դժգոհ էր եզրային պաշտպանից և գնեց չորսին: Երբ նա ձեռք բերեց Կլաուդիո Բրավոյին, դժգոհ մնաց նրանից և հաջորդ մրցաշրջանում գնեց Էդերսոնին:
Յուրգենը երեք ու կես տարի ոչինչ չի նվաճել, և նրան դեռ վստահում են, նա կարող է շարունակել աշխատել: Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» մոտ առաջին տիտղոսը նվաճելու լավ հնարավորություն է առաջացել:
Ես չեմ սկսի բանակցությունները, մինչև չիմանամ՝ ինչ է ուզում ակումբը և ինչ կարող է տալ նպատակներին հասնելու համար,- Մոուրինիոյին է մեջբերում beIN Sports-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը