Հերթական արտոնությունը՝ Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Տեքստիլին»
ՀՀ կառավարությունը վաղվա նիստում նախատեսում է բավարարել «Ալեքս Տեքստիլ» ընկերության կողմից ներկայացված հայտը և գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություն կտրամադրի։
Նախագիծը ներկայացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Ըստ որոշման նախագծի՝ «Ալեքս Տեքստիլի» կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կարի և գուլպայի արտադրության մեջ։ Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Ընկերությունն այս անգամ ներմուծում է 14 մլրդ 127 մլն 414 հազար 670 դրամի ապրանք, հիմնականում՝ Թուրքիայից, նաև Չինաստանից և Ուզբեկստանից։