
Փարիզում ցուցարարները կրկին բախվել են ոստիկանների հետ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մայիսի 1-ին «դեղին բաճկոններ»-ի շարժման մասնակիցները կրկին բախումներ են ունեցել իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ:
Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ սկսել են շշեր ու այլ իրեր նետել, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցնել: Ի պատասխան՝ ոստիկանները ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել:
Այս պահի դրությամբ արդեն ձերբակալվել է 88 մարդ, որոնց մոտ հայտնաբերվել են դանակներ, գազային բալոններ և այլ արգելված իրեր: