
Քաղաքական ուժերի դիրքորոշումն ու Մյուլերի զեկույցը

Նախագահ Դոնալդ Թրամփը քննադատում է իր քաղաքական հակառակորդ դեմոկրատներին՝ կապված Ռոբերտ Մյուլերի հետաքննության վերջնական զեկույցի շուրջ վերջիններիս ունեցած մոտեցման համար: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ Մյուլերը եզրակացրել էր, որ Թրամփն ու իր քարոզչական թիմը չեն համագործակցել Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի 2016 թվականի ընտրությունների ժամանակ: Իր հերթին ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Վիլիամ Բարը որոշել է, որ որևէ չարաշահում չի եղել Թրամփի գործողություններում:
Դեմոկրատները սակայն պնդում են, որ ցանկանում են հարցաքննել Բարին, թե ինչպես է նա հանգել այս երզրահանգմանը:
Չորեքշաբթի օրը Բարը վկայություն կտա Սենատի հանձնաժողովում այս առիթով և Մյուլերի զեկույցի կապակցությամբ:
Դրա հետ մեկտեղ նրա մասնակցությունը ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովի նիստին հարցականի տակ է՝ կապված նրան հարցաքննելու ձևաչափի հետ: