Վախ ԲՀԿ-ից. «Իմ քայլը» «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցության փակ նիստերից արտահոսքի պատճառով նոր ֆորմատ է ձեւավորվել՝ 10 հոգանոց փակ խմբում, որի կազմում են Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը, Հակոբ Սիմիդյանը, Լիլիթ Մակունցը, Ռուբեն Ռուբինյանը եւ այլք, նախնական քննարկում են անում, ապա այն հատվածը, որը ցանկանում են, որ «արտահոսվի», ներկայացնում են խմբակցության «փակ» նիստին:

Վերջին` ԲՀԿ-ին «նվիրված» նիստում հնչել է 2 մեսիջ. «Իմ քայլը» եւ Արարատ Միրզոյանը քաղաքական հայտարարություն կանեն Ծառուկյանի մանդատի մասին, եւ խմբակցությունը «կհանձնի» Սերգեյ Բագրատյանին, եթե հարուցված քրգործով դատախազը մտնի ԱԺ։

«Մեծամասնությունը խոսում է շանտաժի լեզվով, որովհետեւ վախեր ունի ԲՀԿ-ից եւ Ծառուկյանից` ԱԺ ապագա վերադասավորությունների մասով, եւ դա անում է հատկապես Մեդվեդեւի այցի օրը՝ որպես մեսիջ Ռուսաստանին, որի հետ վերջին շրջանում Ծառուկյանի հարաբերությունները սերտացել են»,- ասաց իմքայլականը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս