
Խնձորը՝ շոկոլադով, ընկույզով և կարամելով. երես տվեք Ձեր սիրելիներին

Բաղադրիչներ
1. Խնձոր – 2 հատ
2. Շաքարավազ – 500 գ
3. Շոկոլադ – 1 սալիկ
4. Կոկոսի յուղ – 1 գդալ
5. Մանրացրած ընկույզ – 100 գ
6. Պաղպաղակի փայտիկներ
Պատրաստման եղանակը
1. Խնձորը շերտատել և հեռացնել կորիզները:
2. Շոկոլադը հալեցնել միկրոալիքային վառարանում:
3. Հետո շոկոլադը խառնել կոկոսի յուղի հետ՝ մինչև ստացվի միասեռ զանգված:
4. Խնձորի շերտերը շարել տապակին, յուրաքանչյուրի վրա դնել փայտիկ և վրան լցնել հալեցրած շոկոլադը:
5. Լուծել շաքարավազը և լցնել խնձորների վրա:
6. Այնուհետև ավելացնել մանրացրած ընկույզը:
7. Մեկ ժամով տեղափոխել սառնարան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը