Բաժիններ՝

Բեռնատարը տասնյակ հազարավոր դոլարներ է շաղ տվել ճանապարհի երթևեկելի մասում

Միացյալ Նահանգների Միչիգանի նահանգում խճուղով ընթացող բեռնատարից դուրս է թափվել շուրջ 30 հազար դոլար: Այդ մասին հայտնել է New York Daily News-ը:

Թղթադրամները թռել են ստվարաթղթե տուփից, որը դրված էր ավտոմեքենայի թափքում: Անցնող մեքենաների վարորդները նկատել են ճանապարհի երթեւեկելի մասում թափված փողերը եւ նետվել են դրանք հավաքելու: Շուտով պատահարի վայր են ժամանել ոստիկանները: Նրանց հաջողվել է հավաքել եւ տիրոջը վերադարձնել 2479 դոլար: Եվս 4510 դոլար գտել ու բերել են անցորդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս