Բաժիններ՝

Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը

Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան եւ սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին եւ դերասանուհի էլ Ֆանինգը: Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է փառատոնի կայքում:

Աշխատանքները, ինչպես նշվում է կայքում, նաեւ կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը եւ Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:

«Կաննի կինոփառատոնի ժյուրին հրավիրում է դիտել մեր ժամանակի մեծագույն ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը»,- նշել է կինոստուգատեսի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:

Այս տարի Կաննի կինոփառատոնը Լազուրե ափին տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը: Ստուգատեսի ընտրական կոմիտեն ստացել է գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմ, դրանցից Կաննի կինոփառատոնի համար ընտրվել է 60 կինոնկար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031