 
                        Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը. ՀՀ ԱԳՆ
 
                                    Հայաստանն արժևորում է Պորտուգալիայի Ասամբլեայի (խորհրդարանի) կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտված դիրքորոշումը և երախտապարտ է Հայոց ցեղասպանության զոհերին հասցեագրվող ցավակցությունների համար։
«Համաձայն ենք, որ հիշողությունը ժողովուրդների հաշտեցման և մարդկության հիմնարար արժեքների պաշտպանության կարևոր տարրն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
Պորտուգալիայի խորհրդարանն ապրիլի 26-ին ընդունել է բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Բանաձևում նշվում է, որ 1915֊ի ապրիլի 24֊ին երիտթուրքերի կառավարության հրամանով բանտարկվել, ապա սպանվել են շուրջ 250 հայ մտավորականներ և հասարակական առաջնորդներ։ Արձանագրվում է, որ 800 հազարից մինչև 1.5 միլիոն հայեր ցեղասպանության զոհ են դարձել։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        