
Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած ավտոմեքենան

Երեկ՝ 20-ին, ժամը 19:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում ավտոմեքենան ընկել է փոսը և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ.Մ.) ուղղել և դուրս են բերել երթևեկելի հատված: Տուժածներ չկան: