Բաժիններ՝

Կլոդ Լելուշը Կաննում կցուցադրի «Տղամարդը և կինը» ֆիլմի շարունակությունը

Ֆրանսիացի ռեժիսոր Կլոդ Լելուշը Կաննի կինոփառատոնում կցուցադրի «Տղամարդը եւ կինը» իր նշանավոր ֆիլմի, որը «Ոսկե արմավենու ճյուղ» է ստացել 1966 թվականին, նոր շարունակությունը: Այդ մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է կինոփառատոնի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն:

«Կյանքի լավագույն տարիները» ֆիլմը կցուցադրվի մրցույթից դուրս, բայց փառատոնի պաշտոնական ծրագրի մաս կկազմի: Նշվում է, որ գլխավոր դերերը կխաղան նույն դերասանները՝ Ժան-Լուի Տրենտինիանը եւ Անուկ Էմեն, որոնք ֆիլմում նկարահանվել են ավելի քան 50 տարի առաջ: Բացի այդ, ֆիլմում դերերից մեկը խաղացել է Մոնիկա Բելուչին: 1986 թվականին Լելուշը թողարկել է «Տղամարդը եւ կինը. 20 տարի անց» ֆիլմը:

Կինոփառատոնի բացման ֆիլմը կդառնա ամերիկացի ռեժիսոր Ջիմ Ջարմուշի «Մեռյալները չեն մահանում» նոր ֆիլմը. ժապավենը ներկայացվելու Է հիմնական մրցույթում: Կաննի 72-րդ կինոփառատոնը կանցկացվի մայիսի 14-ից մինչեւ 25-ը: Ժյուրին գլխավորել է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930