Բաժիններ՝

Թրամփը Մակրոնի հետ հեռախոսազրույցում խոստացել է աջակցել Աստվածամոր տաճարի վերականգնմանը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ առաջնորդն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման աշխատանքներին:

«Այս առավոտ նախագահ Դոնալդ Թրամփը ամերիկացիների անունից իր ցավակցություններն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ կապված այն ավերածությունների հետ, որի պատճառն էր դարձել Փարիզի Աստվածամոր տաճարի կրակը: Մենք կանգնած ենք Ֆրանսիայի ժողովրդի կողքին և մեր օգնությունն ենք առաջարկում Արևմտյան քաղաքակրթության այս անփոխարինելի խորհրդանիշի վերականգնման գործում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս