
«Կարծում ենք՝ «Լիվերպուլը» կհաղթի մնացած բոլոր խաղերը». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Քրիսթալ Փելեսի» նկատմամբ հաղթանակի մասին (3:1):
«Շատ գոհ եմ: Շատ գոհ եմ հաղթանակով: Սա փլեյ-օֆֆի խաղ էր: Մենք ունեինք խաղ «Բրայթոնի» հետ, երեք օրից Չեմպիոնների լիգայի հանդիպումն է, իսկ հիմա խաղը այստեղ:
Մեր մրցակիցը ավելի շատ էր հանգստացել: 75-80-րդ րոպեին մենք շատ լավ էինք խաղում: Կարծում ենք, «Լիվերպուլը» կհաղթի մնացած բոլոր խաղերը: Մենք պետք է հաղթենք: Պետք է հաղթել բոլոր մնացած խաղերը»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան