Բաժիններ՝

Երբ կհանդիպենք մարդկանց, ովքեր չեն համապատասխանի մեր պատկերացումներին, դա պարզապես մեզ ցույց կտա, թե ինչ արժեքներն ենք մենք գնահատում

-Այն ամենն, ինչ տեսնում ես դիմացինի մեջ, դրա կրողն ես հանդիսանում:
Սա հաճախ էր տատիկս մեզ ասում: Ամբողջ կյանքը անցկացրեց դպրոցում: Երբեմն կատակում էի. «Տատ, մեզ ես շատ սիրու՞մ թե՞ դասավանդածդ առարկան», իսկ տատիկս, խորամանկ ժպիտը դեմքին, պատասխանում էր. «Իհարկե, առարկան, բալես, եկեղեցու պատմությանը ծանոթ չլինելը, չսիրելը մեղք է (ժպտում էր)»:

Երբ թոռնիկներով խաղում էինք և հանկարծ մեկս մյուսին չէինք զիջում կամ նեղացնում էինք, կանչում էր մեզ, դասարանի աշակերտների նման նստեցնում ու ասում. «Ցանեք ձեր մեջ այն, ինչը կարող եք խնամել դիմացինի մեջ»:

Հիմա, երբ մեր տատիկն այլևս չկա և մենք էլ վաղուց բակում վազող երեխաներ չենք, շատ հաճախ ենք հավաքվում և ընկնում հիշողությունների գիրկը և առաջին բանը, որ հիշում ենք նրա խրատներն ու խորհուրդներն են, որոնցով մեր երեխաներին ենք այժմ դաստիարակում:
Տիկին Հասմիկի թոռների այս կարճ, բայց բավականին մեծ խորհուրդ պարունակող պատմությունը մեզ գալիս է սովորեցնելու, որ այն արժեքները, որոնք սերմանում ենք մեր մեջ, հետագայում դրանք տեսնելու ենք ու գնահատենք այն մարդկանց մեջ, որոնցով մեզ շրջապատում ենք:

Ու ամենևին զարմանալ պետք չէ, երբ կհանդիպենք մարդկանց, ովքեր չեն համապատասխանի մեր պատկերացումներին, դա պարզապես մեզ ցույց կտա, թե ինչ արժեքներն ենք մենք գնահատում: Ի վերջո, ոչ բոլոր մարդիկ են նույն արժեքների կրող:

Լիլիանա Օսիպյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս