Բաժիններ՝

Թուրքիայում կին թաղապետ է ընտրվել՝ հաղթելով կես դար այդ պաշտոնը զբաղեցնող նախկին թաղապետին

Թուրքիայում մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ուշագրավ է, որ հարավ-արևելյան քրդաբնակ Բաթման նահանգում առաջին անգամ ընտրվել է կին թաղապետ:

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Հատկանշական է, որ նահանգի տարբեր վարչական շրջաններում թաղապետ ընտրվելու համար հայտ էին ներկայացրել բազմաթիվ կին թեկնածուներ, սակայն նրանցից միայն մեկն է անցել:

Սաղլըք թաղամասում Ֆաթմա Թյուրքյանը 100 ձայնով առաջ է անցել իր մրցակցից` նախկին թաղապետից, որը  վերջին 50 տարում այդ պաշտոնում է եղել:

«Իմ կարծիքով շատ ավելի լավ  է, որ թաղապետը կին լինի: Մենք` կանայքս, թաղապետի հետ ավելի շատ էինք շփվում»,- ասել է նորընտիր կին թաղապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930