
Նարնջային միլքշեյք. հնարավոր չէ խմել առանց հիացմունքի

Բաղադրիչներ
1. Թարմ քամած նարնջի հյութ – 3/4 բաժակ
2. Նարնջի կեղև – 1 ճ/գ
3. Վանիլային պաղպաղակ – 2½ բաժակ
4. Կաթ – 250 մլ
5. Նարնջի կտորներ՝ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
1. Կաթը եռացնել, հետո լավ սառեցնել սառնարանում:
2. Քամել նարնջի հյութը:
3. Բոլոր բաղադրիչները հարել բլենդերով:
4. Լցնել բաժակների մեջ և զարդարել նարնջի կտորներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը